Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
ԹԵԺ ԳԻԾ 010 23 56 00 Հայերեն Русский English
Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
 Մենյու

Սույն թվականի ապրիլի 9-13-ը ստուգվել են ալկոգել արտադրող ևս 20 ընկերություն

16, ապրիլ 2020

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ՝ ՇՎՏՄ) սույն թվականի ապրիլի 9-13-ն իրականացրել է Հայաստանի Հանրապետությունում ալկոգել արտադրող թվով 20 տնտեսվարող սուբյեկտի օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ ստուգաթերթով սահմանված պահանջների ստուգում, ինչի արդյունքում պարզվել է հետևյալը.

Թվով 20 տնտեսվարող սուբյեկտների արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով (առկա է հայտարարագիր) և արտադրանքի վրա առկա է համապատասխան մակնշում:

Հիշեցնենք նաև, որ սույն թվականի մարտի 26-ից ապրիլի 13-ը ներառյալ ստուգումներ են իրականացվել թվով 40 ալկոգել արտադրող տնտեսվարող սուբյեկտի մոտ:



Վերադառնալ



ՀՀ, ք. Երևան 0051, Կոմիտաս 49/2

+374 11 59 75 20

info@msib.gov.am

© 2020 բոլոր իրավունքները պաշտպանված են   logo