Տեղեկացնում ենք, որ 2023 թվականին հավատարմագրվել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ոսկու փորձարկման լաբորատորիան: Սույնով պայմանավորված՝ Տեսչական մարմինը թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առուվաճառքի, հարգադրոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և պահանջների և չափումների միասնականության ապահովման նկատմամբ ստուգումներ է իրականացնում՝ համաձայն ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից ընդունված որոշումների:Ստուգումները կրելու են պարբերական բնույթ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թանկարժեք մետաղների ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներին հորդորում է խստորեն հետևել իրավական նորմերի պահանջներին: