ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ներկայացուցիչները՝ ի դեմս Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի, շրջայց իրականացրին ծխախոտային արտադրատեսակների արտադրության ոլորտում գործունեություն ծավալող բոլոր տնտեսվարողների շրջանում:
Շրջայցի գլխավոր նպատակը տնտեսվարողների խնդիրներին տեղում ծանոթանալն էր, ինչպես նաև հերթական անգամ 2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Մաքսային միության ՄՄ ՏԿ 035/2014 կանոնակարգի պահանջների մասին իրազեկելն ու այդ պահանջների պահպանման կարևորությունն ընդգծելը:
Հիշեցնենք, որ կանոնակարգի համաձայն արտադրվող, ներմուծվող և շրջանառության մեջ դրվող ծխախոտային արտադրատեսակները պետք է պարտադիր ուղեկցվեն նախազգուշացնող հատուկ էսքիզներով (պատկերներով):
Տեսչական մարմնի ղեկավարը հայրենական արտադրողներին հորդորեց խստորեն պահպանել կանոնակարգի և ոլորտային մյուս օրենքների պահանջները, գործել օրինականության սկզբունքների համաձայն:
