ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը քաղաքացու դիմումի-բողոքի հիման վրա իրականացրել է վերահսկողական միջոցառումներ բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի իրացմամբ զբաղվող «ԱՐՄՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայաններում։
Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել Է վառելիքաբաշխիչ սարքավորման չափագիտական կանոնների և նորմերի պահանջների խախտում, մասնավորապես՝ թերլիցքավորման դեպք հետևյալ հասցեում․․
Երևան, Լենինգրադյան 48
Հայտնաբերված խախտման համար տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։