Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
ԹԵԺ ԳԻԾ 010 23 56 00 Հայերեն Русский English
Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
 Մենյու

ՇՎՏՄ ղեկավարը և տեղակալը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացած՝ չափումների միասնականության ապահովման և համապատասխանության գնահատման ոլորտներում արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված քննարկմանը

12, Փետրվար 2021

Փետրվարի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է չափումների միասնականության ապահովման և համապատասխանության գնահատման ոլորտներում արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված քննարկում, որին մասնակցել են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը, տեղակալ Արթուր Մկրտչյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ, «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ տնօրենները, ինչպես նաև ոլորտը համակարգող նախարարության Որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետը։

Հանդիպման մասնակիցների կողմից ներկայացվել են «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքի համաձայն չափման միջոցների տեսակի հաստատման, ստուգաչափման գործընթաց անցած չափման միջոցների կիրառման դեպքում Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից վերահսկողական գործառույթների իրականացման ժամանակ արձանագրվող խնդիրները։

Քննարկվել են նաև օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներից համապատասխանության գնահատման նշանակված մարմիններում վերահսկողական գործառույթների իրականացման ժամանակ արձանագրվող խնդիրները, «Հավատարմագրման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքներով և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված իրավակարգավորումները։

Քննարկման արդյունքում հստակեցվել են ներկայացված խնդիրների կարգավորմանն ուղղված հնարավոր իրավական լուծումները։



Վերադառնալ



ՀՀ, ք. Երևան 0051, Կոմիտաս 49/2

+374 11 59 75 20

info@msib.gov.am

© 2020 բոլոր իրավունքները պաշտպանված են   logo