Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
ԹԵԺ ԳԻԾ 010 23 56 00
Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
 Մենյու

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը շնորհավորում է սպառողների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ

15, Մարտ 2021

Մարտի 15-ը սպառողների իրավունքների պաշտպանության օրն է: Հայաստանի Հանրապետությունում ապահով և առողջ հասարակական համակեցություն կառուցելու ճանապարհին պաշտպանված սպառող ունենալը կարևորագույն խնդիր է, ինչին էլ առավելապես ուղղված են ՇՎՏՄ-ի գործադրած ջանքերը: Ռիսկային ոլորտների նկատմամբ Տեսչական մարմնի աչալուրջ մոտեցումը, ինչպես նաև իրազեկման աշխատանքներին առաջնային նշանակություն տալն ուղղված են իրենց իրավունքներն իմացող սպառողների և առավել զգոն տնտեսավարողների համայնքի ստեղծմանը:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը շնորհավորում է սպառողների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ և հավաստիացնում, որ գործադրում է առավելագույն ջանքեր՝ շուկայահանված ոչ պարենային արտադրանքի՝ անվտանգության չափանիշներին համապատասխանությունն ապահովելու ուղղությամբ:



Վերադառնալ



ՀՀ, ք. Երևան 0051, Կոմիտաս 49/2

+374 11 59 75 20

info@msib.gov.am

© 2020 բոլոր իրավունքները պաշտպանված են   logo