Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
ԹԵԺ ԳԻԾ 010 23 56 00
Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
 Մենյու

ՇՎՏՄ-ի Կառավարման խորհրդի նիստին քննարկվեցին Տեսչական մարմնի գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ հարցեր

15, Ապրիլ 2021

Ապրիլի 15-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը: ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանը ներկայացրեց տեսչական մարմնի օրակարգում ներառված հարցերը:

Կառավարման խորհրդի անդամները հավանություն տվեցին 2021 թվականի առաջին եռամսյակում Տեսչական մարմնի ստացած բողոքների հաշվետվությանը: Էկոնոմիկայի նախարարը կարևորեց նաև տնտեսավարողների և քաղաքացիների շրջանում իրազեկման աշխատանքների արդյունավետության բարձրացումը:

Նիստի ընթացքում կառավարման խորհրդի անդամները քննարկեցին հեղուկ վառելիքի որակի նկատմամբ վերահսկողության իրականացմանն առնչվող խնդիրներ: Հնչեցին նաև կեղծված (կոնտրաֆակտ) և թուրքական արտադրության ապրանքների շուկայահանման նկատմամբ վերահսկողության մեխանիզմների կիրառման տարբեր մոտեցումներ:

Որոշվեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի, Էկոնոմիկայի նախարարության և Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից համատեղ աշխատանքներ իրականացնել նշված ոլորտներում համապատասխան իրավական դաշտի մշակման ուղղությամբ (ժամկետ է սահմանվել 3 ամիս):



Վերադառնալ



ՀՀ, ք. Երևան 0051, Կոմիտաս 49/2

+374 11 59 75 20

info@msib.gov.am

© 2020 բոլոր իրավունքները պաշտպանված են   logo