Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
ԹԵԺ ԳԻԾ 010 23 56 00
Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
 Մենյու

Հայտարարություն Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ

12, Ապրիլ 2021

Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության ավագ մասնագետ (ծածկագիր 69-27.1-Մ3-1)

Հիմնական գործառույթները՝

  1. մասնակցում է շուկայում ոչ պարենային արտադրանքի ուսումնասիրություններին (դիտարկումներին).
  2. մասնակցում է ոչ պարենային արտադրանքի, չափագիտության, թանկարժեք մետաղների ոլորտներում գործող տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ վիճակագրական տվյալների հավաքագրմանը.
  3. տնտեսվարող սուբյեկտների ռիսկերի գնահատման նպատակով մասնակցում է ոլորտային և անհատական ռիսկերի միավորների հանրագումարի հաշվարկմանը.
  4. մասնակցում է տնտեսվարող սուբյեկտների ռիսկերի գնահատման աշխատանքներին՝ դրանք դասակարգելով բարձր, միջին և ցածր ռիսկային խմբերում.
  5. ոչ պարենային արտադրանքի, չափագիտության, թանկարժեք մետաղների ոլորտներում ստուգումների պլանավորման միջոցով մասնակցում է Տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների նպատակադրմանը դեպի առավել ռիսկային ոլորտներն ու տնտեսվարող սուբյեկտները.
  6. մասնակցում է ոչ պարենային արտադրանքի, չափագիտության, թանկարժեք մետաղների ոլորտներում ռիսկի կառավարման (գնահատման) մեթոդաբանության մշակմանը, անհրաժեշտության դեպքում դրա վերանայմանը.
  7. մասնակցում է ոչ պարենային արտադրանքի, չափագիտության, թանկարժեք մետաղների ոլորտներում տեղեկատվության փոխանակմանը Տեսչական մարմնի ստորաբաժանումների և շահագրգիռ պետական մարմինների միջև.
  8. մասնակցում է ոչ պարենային արտադրանքի, չափագիտության, թանկարժեք մետաղների ոլորտներում ռիսկերի գնահատման արդյունքների ուսումնասիրմանը.
  9. մասնակցում է ոչ պարենային արտադրանքի, չափագիտության, թանկարժեք մետաղների ոլորտներում ռիսկերի գնահատման արդյունքների վերլուծության հիման վրա Տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագրի կազմմանը.
  10. Վարչության լիազորությունների շրջանակներում մասնակցում է հաշվետվությունների, առաջարկությունների և տեղեկանքների նախապատրաստմանը.

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է.

Բարձրագույն կրթություն

Գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության կամ ֆինանսավարկային բնագավառներում` մեկ տարվա աշխատանքային ստաժ:

Համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի, «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և օրենսդրական չափագիտական վերահսկողության ոլորտի ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 8-ի N 1263-ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1570-Ն որոշման և իր լիազորությունների հետ կապված այլ իրավակա ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:

Աշխատավարձի չափը՝ 175.932 ՀՀ դրամ:

Աշխատանքի վայրը՝ Հայաստան, ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Կոմիտասի պող․49/2

Ընտրություն կատարելու եղանակը՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն

Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:

Վերը նշված պաշտոնը կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, ով՝

  1. ) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
  2. ) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
  3. ) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
  4. ) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
  5. ) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

Ընտրություն կատարելու եղանակը՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:

Դիմող ՀՀ քաղաքացիները ՀՀ վարչապետի աշխատակազմ (ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1) կամ hermine.gasparyan@gov.am էլեկտրոնային հասցեով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

*գրավոր դիմում (ձևը կցվում է),

* անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),

* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/ պատճեները բնօրինակների հետ միասին, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,

* արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

* մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

Փաստաթղթերն անձամբ ներկայացնելու դեպքում ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ /ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1, հեռ. 515-756, էլ. հասցե՝ hermine.gasparyan@gov.am:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 15.04.2021թ.



Վերադառնալ



ՀՀ, ք. Երևան 0051, Կոմիտաս 49/2

+374 11 59 75 20

info@msib.gov.am

© 2020 բոլոր իրավունքները պաշտպանված են   logo