ՇՎՏՄ-ն 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների վերաբերյալ իրազեկման գործընթաց է իրականացրել օծանելիքակոսմետիկական արտադրանքի ոլորտի 200 և խաղալիքի ոլորտի 250 տնտեսավարողների շրջանում:
Փետրվարի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է չափումների միասնականության ապահովման և համապատասխանության գնահատման ոլորտներում արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված քննարկում, որին մասնակցել են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը, տեղակալ Արթուր Մկրտչյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ, «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ տնօրենները, ինչպես նաև ոլորտը համակարգող նախարարության Որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետը։
Այսօր՝ փետրվարի մեկին, տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը: ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանը ներկայացրեց տեսչական մարմնի օրակարգում ներառված հարցերը:
Կառավարման խորհրդի անդամների քվեարկությամբ՝ ի թիվս այլ հարցերի, հավանության արժանացավ նաև Տեսչական մարմնի 2020 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը:
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը շարունակում է ստուգայցերը.
Տեսչական մարմնի ծառայողներն իրականացնելու են ստուգայցեր առևտրի իրականացման վայրեր՝ առևտրի կենտրոններ, տոնավաճառներ, շինարարական խանութներ, ինչպես նաև հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետեր:
Օրեր առաջ հանրապետության որոշ շրջաններում գրանցված սպիրտային թունավորման դեպքերի և դրա արդյունքում առաջացած այն մտահոգության հետևանքով, որ հնարավոր է թունավորման պատճառ դարձած մեթիլ սպիրտը օգտագործված լինի նաև ալկոգելերում, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ՀՀ Քննչական կոմիտեից ստացված տվյալների հիման վրա ստուգումներ սկսեց ալկոգելի շուկայում:
Հաշվի առնելով, որ առաջիկա ամիսների ընթացքում իրականացվում է գյուղատնտեսական մթերքների հիմնական մթերումը, որի ժամանակ կիրառվում են օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցներ (մասնավորապես՝ կշեռքներ), նպատակ ունենալով պաշտպանել գյուղատնտեսական արտադրանք իրացնողներին չափման միջոցների ոչ հավաստի արդյունքների բացասական հետևանքներից,
Նախորդ շաբաթ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Երևան քաղաքում ու Կոտայքի մարզում: Մասնավորապես կրկնայցեր են տեղի ունեցել Երևանի Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա, Դավթաշեն, Աջափնյակ վարչական շրջաններում, ինչպես նաև Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում:
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ՝ ՇՎՏՄ) սույն թվականի ապրիլի 9-13-ն իրականացրել է Հայաստանի Հանրապետությունում ալկոգել արտադրող թվով 20 տնտեսվարող սուբյեկտի օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ ստուգաթերթով սահմանված պահանջների ստուգում, ինչի արդյունքում պարզվել է հետևյալը.
Վերջին օրերին ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն, ինչպես մամուլի ու սոցցանցերի, այնպես էլ հեռախոսազանգերի միջոցով ստացել է բազմաթիվ մտահոգություններ՝ կապված ձեռքերի մաքրող, ախտահանիչ հեղուկների (ալկոգել) որակի ու դրա նկատմամբ իրականացվող վերահսկողության հետ:
Հիշեցնում ենք, որ հայաստանյան ալկոգել արտադրող երկու տասնյակ տնտեսվարողների արտադրամասերում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ 19 տնտեսվարողի արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը սույն թվականի մարտի 26-ից 27-ը իրականացրել է Հայաստանի Հանրապետությունում ձեռքերի մաքրող, ախտահանիչ հեղուկների (ալկոգել) արտադրվող թվով 20 տնտեսվարող սուբյեկտի օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ ստուգաթերթով սահմանված պահանջների ստուգում: Արդյունքում պարզվել է, որ 19 տնտեսվարողի արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով
Հաշվի առնելով վերջին օրերին ալկոգելի պահանջարկի կտրուկ ավելացման հետևանքով ալկոգել արտադրողների թվաքանակի աճը, ինչպես նաև սպառողների կողմից հնչող բազմաթիվ ահազանգերն առ այն, որ ալկոգել արտադրող որոշ տնտեսվարողների կողմից խախտումներ են թույլ տրվում, շուկայի վերասկողության տեսչական մարմնի կողմից սկսվել են ալկոգելի շուկայի լայնածավալ ստուգումներ: Իրականացվող ստուգումների արդյունքների վերաբերյալ տեսչական մարմինը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն: