ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի ցուցումով մինչև ապրիլի 14-ը ժամը 17:00 ներառյալ կձեռնարկվեն անհապաղ գործողություններ՝ ապահովելու փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտներում հետևյալ միջոցառումները.
· աշխատակիցների ապահովումը բժշկական դիմակներով և ախտահանիչ նյութերով,
· տարածքի ախտահանումը և սանիտարական անհրաժեշտ պայմաններ ապահովելուն ուղղված այլ գործողությունների պարբերական իրականացումը,
· անձանց կուտակումների բացառումը և գոյացած հերթերի կազմակերպումը։
Նախօրեին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջովին ընդունեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի առաջարկությամբ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի հետ համատեղ մշակված «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Արդյունքում Տեսչական մարմնի կողմից այս ոլորտում իրականացվող ստուգումներն արդեն իսկ կիրականացվեն տնտեսվարողներին առանց նախապես տեղեկացնելու, ինչն իր դրական ազդեցությունը կթողնի այդ ոլորտում (ավտոմոբիլային բենզին և դիզելային վառելիքի, հեղուկացված ածխաջրածնային գազեր և այլն) չափագիտական կանոների և նորմերի բացահայտման և խախտումների շտկման վրա:
Մինչ այս, գործող օրենքի համաձայն վերահսկողություն իրականացնելիս նախապես երեք աշխատանքային օր առաջ տնտեսվարող սուբյեկտը պարտադիր տեղեկացվում էր՝ այսպիսով հնարավորություն ստանալով եռօրյա ժամկետում չափման միջոցի օգտագործումը քողարկել, ստուգման ժամանակահատվածում թերությունները վերացնել և ներկայացնել թվացյալ այլ իրավիճակ:
Տեսչական պլանային ստուգումների մասին
Բոլոր 6 տեսչական մարմինները կառավարությանը ենթակա մարմինների կարգավիճակում այս տարի առաջին անգամ, օրենքով սահմանված ժամկետում (դեկտեմբերի 1-ին) հրապարակել են 2020թ․ իրականացվելիք պլանային ստուգումների տարեկան ծրագրերը: Ստուգումներն ուղղված են լինելու առավելապես ամենառիսկային ոլորտներ և տնտեսավարողներ:
Միաժամանակ հանրությանը և սպառողներին տեղեկացնում ենք, որ օրենքով նախատեսված են պլանից դուրս ստուգումների իրականացման բոլոր հիմքերը, որոնք թույլ են տալիս տեսչական մարմիններին անհրաժեշտության դեպքում շտապ արձագանքել և ստուգումներ իրականացնել։
Հղումները՝ ստորև:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
http://hlib.am/apps.html?fbclid=IwAR1DnIt-NzRyeJ7FiqgQJI5kv_NbRb1RscYQyZBkDwVSu-IP3PllFg0IFVk
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
http://www.ecoinspect.am/apps.html?fbclid=IwAR2j8mQbt3csOOfkwb7_1dqaNFGJ6QmdKjAUvVjKXShk2WLzuFqT62GU9Rs
Կրթության տեսչական մարմին
http://www.eib.am/workprogram/
Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
http://msib.am/cragrer
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
http://snund.am/%d5%bf%d5%b6%d5%bf%d5%a5%d5%bd%d5%be%d5%a1%d6%80%d5%b8%d5%b2%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d6%81%d5%a1%d5%b6%d5%af/%d5%bd%d5%bf%d5%b8%d6%82%d5%a3%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80/
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
https://www.utfsib.am/am/inspections/inspections_program
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի գլխավորությամբ նոյեմբերի մեկին կազմակերպվել էր աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին Առողջապահական և աշխատանքի, Բնապահպանության և ընդերքի, Կրթության, Շուկայի վերահսկողության, Սննդամթերքի անվտանգության և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինների ղեկավարները:
Քննարկմանը մասնակցում էին նաև վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչության և տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ներկայացուցիչները:
Ներկաները քննարկել են տեսչական մարմինների կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքերը և առաջիկա անելիքները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա հանդիպման և հետագա քայլերի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը հրավիրել էր ԱԳԼՃԿ ոլորտի տնտեսվարողներին՝ քննարկելու ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման տարբերակները:
Նախ, պարոն Կոտոլյանը բոլոր հրավիրվածներին շնորհավորեց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ապա անդրադառնալով հանդիպման թեմային՝ ներկայացրեց խնդիրները և հորդորեց քննարկման ընթացքում լինել ակտիվ և անկաշկանդ:
Իր խոսքում Տեսչական մարմնի ղեկավարն անդրադարձավ ԱԳԼՃԿ-ներում վաճառվող գազի ծավալի հետ կապված խնդրահարույց հարցին` փորձելով իմանալ ինչ հետևանքներ կարող է ունենալ տնտեսվարողների համար գազի վաճառքը մ3-ի փոխարեն կգ-ով իրականացնելը, ինչպես անել վնասներից խուսափելու համար:
Տնտեսվարողների մի մասը նշեց, որ բոլոր պետական վճարումները կատարում են մ3–ով, մինչև անգամ ՀԴՄ կտրոնների վրա նշվում է մ3: Նրանց համոզմամբ կգ-ով վաճառք իրականացնելու համար հարկավոր է, որպեսզի իրենց վաճառվող գազը նույնպես հաշվվի կիլոգրամով, այլ ոչ թե խորանարդ մետրով:
Մյուս մասը Տեսչական մարմնի ղեկավարի ուշադրությունը հրավիրեց նաև մեկ այլ, ոչ պակաս խնդրահարույց հարցին՝ վաճառվող գազի ճնշման չափին և գազաբալոնների մաշվածությանը:
Անդրադառնալով տնտեսվարողների բարձրացրած հարցերին՝ պարոն Կոտոլյանը նշեց, որ կիլոգրամով վաճառք իրականացնելու դեպքում կվերանա անհավասար մրցակցությունը և այս փոփոխությանն անցնելու համար Տեսչական մարմինը անպայման կանցկացնի իրազեկման հանդիպումներ թե տնտեսվարողների, թե սպառողների և թե շահագրգիռ մարմինների հետ:
Արմեն Կոտոլյանը նշեց նաև, որ առաջիկայում նախատեսվում է հանդիպում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, Ֆինանսների նախարարության և ՊԵԿ-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու այս հարցի լուծման եղանակները և միջոցները: Նա առաջարկեց տնտեսվարողներին՝ ներկայացնել երկու անձի թեկնածություն՝ այդ հանդիպմանը մասնակցելու համար:
Հանդիպման ավարտին Տեսչական մարմնի ղեկավարը շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու և կառուցողական, բուռն քննարկում ծավալելու համար՝ հիշեցնելով, որ փոխհարաբերությունները պետք է լինեն գործընկերային: