Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
ԹԵԺ ԳԻԾ 010 23 56 00 Հայերեն Русский English
Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
 Մենյու

Նորություններ



Էջ  

04-12-2017

ՇՎՏՄ-ն արձագանքում է յուղաներկերում կապարի անթույլատրելի պարունակության մասին ՀԿ-ների ահազանգին

Հայկական շուկայում վաճառվում են ներկեր, որոնցում կապարի պարունակությունը գերազանցում է թույլատրելի 0.5%-ը 1500 անգամ։ Խնդրին հետամուտ լինելու համար Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնում այսօր հրավիրվել էր քննարկում, որին մասնակցում էին հարցը բարձրաձայնող «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի», ինչպես նաեւ «Սպառողների միության», ՄԻՊ «Իրավագետ սերունդ», «Սպառողների խորհրդատվության կնետրոն» ՀԿ-ների, նաեւ՝ ՀՀ-ում հավատարմագրված լաբորատորիայի ներկայացուցիչներ։

Վերջին շրջանում ԶԼՄ-ներում, ինչպես նաեւ ՇՎՏՄ-ում օրերս տեղի ունեցած ՀԿ-ների հետ եւս մեկ քննարկմանը նման ահազանգ հնչեցրած «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» կազմակերպությունը մանրամասն ներկայացրեց իր ուսումնասիրության արդյունքները։ Մասնավորապես, վերոնշյալ ՀԿ-ն պնդում է, որ ՀՀ շուկայում իր կողմից նմուշառված 49 անուն ներկերից 11-ում կապարի պարունակության անթույլատրելի բարձր տոկոս է գրանցվել։ Ընդ որում՝ ուսումնասիրությունը կատարվել է միջազգային ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ-ում։

Ու քանի որ, ըստ այսօրվա քննարկմանը ներկա մասնագետների, այստեղ կարող ենք գործ ունենալ լաբորատոր տարբեր մեթոդների եւ անվտանգության տարբեր ցուցանիշների հետ, որոշվեց ՀՀ-ում ընդունված տեխնիկական կանոնակարգերի հիման վրա իրականացնել նոր փորձարկում։

Արդյունքները կհրապարակվեն մեկ շաբաթից՝ ՇՎՏՄ-ում ՀԿ-ների հետ հրավիրված հաջորդ հանդիպմանը։ Եթե լաբորատոր այս փորձարկման արդյունքում ՀԿ-ների հնչեցրած ահազանգը հաստատվի, ՇՎՏՄ-ն կձեռնարկի խնդրի լուծման ուղղությամբ օրենքով իրեն վերապահված բոլոր քայլերը։

Մանրամասն

01-12-2017

Տեսչական մարմինը հրապարակել է 2018 թվականի ստուգումների ծրագիրը

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմի կառավարման խորհրդի նիստում հաստատվելուց հետո մարմնի պաշտոնական՝ prosafe.am կայքում հրապարակել է 2018 թվականի ստուգումների տարեկան ծրագիրը։ Դրանում ընդգրկված է 240 տնտեսվարող ընկերություն։

Տեղեկավտությունը բաց է հանրության լայն շրջանակների, ԶԼՄ-ների եւ հատկապես տնտեսվարողների համար, ովքեր արդեն այժմ կարող են տեղեկանալ՝ եկող տարի ներառվա՞ծ են ստուգվողների թվում, թե՞ ոչ։

ՇՎՏՄ-ն միաժամանակ եւս մեկ անգամ տնտեսվարողներին կոչ է անում՝ խախտումներից զերծ մնալու համար ծանոթանալ իրենց ոլորտին վերաբերող տեխնիկական կանոնակարգերին, որոնք եւս հրապարակված են մարմնի կայքէջում եւ ըստ այդմ՝ շտկել իրենց մոտ առկա թերությունները։

Ծրագրին ծանոթացեք այս հղումով

Մանրամասն

28-10-2017

Առողջապահական հիմնարկներում բուժսարքավորումները պետք է ստուգաչափված լինեն

Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում տեղի ունեցավ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (ՇՎՏՄ) իրազեկում-հանդիպումը տնտեսվարողների հետ։ «Արդեն չորրորդ մարզում ենք հանդիպում ունենում, եւ եւս մեկ անգամ ընդգծում եմ, որ եկել ենք որպես գործընկեր՝ պատրաստ աջակցելու ձեզ, որպեսզի առկա խախտումները վերացվեն եւ հետագայում մեր ստուգումների դեպքում չտուգանվեք»,- ասաց ՇՎՏՄ ղեկավար Լեւոն Խալիկյանը։

Հանդիպմանը հրավիրված էին մարզի բուժհաստատությունների ղեկավարները, որոնց ուշադրությունը հրավիրվեց իրենց կողմից օգտագործվող զանազան բուժսարքավորումների պարտադիր ստուգաչափման հարցի վրա։ Նախկինում եւս այս պահանջը եղել է եւ հիմնականում բոլորը տեղյակ են եղել դրա անհրաժեշտության մասին։ Սակայն վերջին երկու տարում Շուկայի վերահսկողության տեսչության լուծարման եւ տեսչական մարմնի ձեւավորման գործընթացի պատճառով ստուգումներ չիրականացնելու եւ հարցն ուշադրության կենտրոնում չպահելու հետեւանքը եղել է ստուգաչափման անտեսումը։ Ուստի պատասխանատուները եւս մեկ անգամ հորդորեցին հետամուտ լինել խնդրի լուծմանը, ինչի համար պետք է հայտ ներկայացնեն համապատասխան մարմիններին, որոնք կկատարեն օգտավործվող բուժսարքավորումների ստուգաչափում եւ կտան սերտիֆիկատ։ ՇՎՏՄ տեսուչներին նման սերտիֆիկատ չներկայացնելը կհանգեցնի տուգանքի` նվազագույն աշխատավարձի 100-300-պատիկի չափով։

Բենզալցակայաններում եւս չափիչ սարքերի ստուգաչափումից բացի, պետք է ուշադրության կենտրոնում պահվի վառելիքի որակը։

«Երբ մարդը լիցքավորում է մեքենան, պետք է վստահ լինի, որ իրեն չեն խաբում՝ 20 լիտրի փոխարեն 18-18.5-19 լիտր լցնելով։ Իսկ մեր ստուգումները ցույց են տալիս, որ նման դեպքերը քիչ չեն։ Ուստի կատարեք ստուգաչափում եւ հետեւեք նաեւ վառելիքի որակական չափանիշներին, մաքրեք դրանց պահման հորերն, այլապես կուտակված նստվածքներն ազդում են վառելիքի որակի վրա»,- հորդորեց Լեւոն Խալիկյանը։

Մանրամասն

06-10-2017

Օծանելիքակոսմետիկական շուկայում հայտնաբերվել են խախտումներ

ԵՏՄ տեխնիկական կանոնակարգրերի հաստատումից հետո, հուլիսի վերջից, ՇՎՏՄ-ն սկսել է ստուգումներ օծանելիքի եւ կոսմետիկ արտադրանքի շուկայում։ Անցած երկու ամիսներին ստուգում իրականացվել է 14 ընկերություններում, որոնցից 7-ում գործընթացը դեռ շարունակվում է, մյուսներում արդյունքներն արդեն ամփոփված են։

Արձանագրվել են ինչպես հայերեն մակնշման, այնպես էլ որակի համապատասխանության գնահատման փաստաթղթերի բացակայության դեպքեր։ Մասնավորապես՝ 6 ընկերություններում՝ «Բրենդ դիստրիբյուտոր» ՍՊԸ, «Մեգաթոյ» ՍՊԸ, «Տրիո փրոջեքթ» ՍՊԸ, «ԲԻ ԷՅՋ քլին» ՍՊԸ, «Թալիսման» ՍՊԸ, «ՍԱՍ-գրուպ» ՍՊԸ որակի համապատասխանության գնահատման փաստաթղթերը լիովին կամ որոշ ապրանքների պարագայում բացակայել է։ 3-ում՝ «Ռուժ բուտե» ՍՊԸ, «Թալիսման» ՍՊԸ եւ «ՍԱՍ-գրուպ» ՍՊԸ, լիովին կամ որոշ ապրանքների դեպքում առկա չի եղել հայերեն մակնշումը։

Նշենք՝ մակնշումը պարունակում է սպառողի համար բավականին կարեւոր տեղեկություններ, ինչպես օրինակ՝ ապրանքի բաղադրություն, պիտանելության ժամկետ, օգտագործման ցուցումներ եւ այն։ Իսկ որակի հավաստման փաստաթուղթը վկայում է ապրանքի անվտանգ լինելու մասին։

Հայտնաբերված խախտումները տնտեսվարողներից մի քանին արդեն իսկ վերացրել են, մյուսներին տրվել են կարգադրագրեր՝ սահմանված ժամկետում թերությունները վերացնելու վերաբերյալ։ Խախտումները չվերացնելու դեպքում տվյալ ընկերություններին կրկնակի տուգանք է սպառնում։

Տեսչական մարմնի տարեկան ստուգումների ծրագրով նախատեսված է ստուգում իրականացնել շուրջ 2 տասնյակ ընկերություններում։

ՇՎՏՄ-ն սպառողներին եւս մեկ անգամ կոչ է անում, ուշադիր լինել նման ապրանքներ գնելիս՝ հետեւել մակնշման առկյությանը, իսկ ապրանքի որակի առումով կասկածների դեպքում պահանջել հավաստման փաստաթուղթ։

Մանրամասն

05-10-2017

ՇՎՏՄ-ն ստուգումներն իրականացնում է նախօրոք հաստատված տարեկան ծրագրով. պատասխանատուները Կոտայքում հանդիպեցին տնտեսվարողներին

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում այսօր տեղի ունեցավ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (ՇՎՏՄ) մարզային իրազեկում-հանդիպումը ոչ պարենային ապրանքների արտադրմամբ, ներմուծմամբ եւ իրացմամբ զբաղվող տնտեսվարողների հետ։

Հանդիպումը 2017-ին այս շարքի երրորդն է՝ Շիրակից եւ Սյունիքից հետո։ ՇՎՏՄ պատասխանատուները տնտեսվարողներին ներկայացրին ոլորտի նորությունները՝ նոր հաստատված տեխկանոնակարգերը, այս տարվա ինն ամիսներին իրականացված ստուգումների արդյունքները, արձանագրված հիմնական խնդիրները։

Նախ տեղեկացվեց, որ ՇՎՏՄ-ի ստուգումներն իրականացվում են տարեկան ծրագրով, որը հաստատվում է վաղօրոք եւ տարեսկզբին պարտադիր հրապարակվում մարմնի prosafe.am կայքում։ Ուստի տնտեսվարողները կարող են ծանոթանալ, թե իրենք ներառվա՞ծ են դրանում, ինչպես նաեւ՝ մյուս բոլոր տեխկանոնակարգերին, որոնք այժմ մշակվում են եւ որոնց համաձայն իրականացվում են ստուգումները։

Իսկ այս տարի սեպտեմբերի 29-ի դրությամբ ողջ հանրապետությունում արդեն իրականացվել է 127 ստուգում եւ նշանակվել է ավելի քանի 13.200 մլն դրամ տուգանք։

Կոտայքի մարզում իրականացվել է 14 ստուգում, արձանագրված խախտումները նույնաբնույթ են, ինչ հանրապետության մյուս մարզերում։ Դրանք են՝ հայերեն մակնշման եւ որակի համապատասխանության հավաստագրի (սերտիֆիկատի) բացակայությունը, գազալցակայաններում լիցքավորման ճնշման գերազանցում, իսկ բենզալցակայաններում՝ բենզինի թերլիցքավորում ու որակի հետ կառված խնդիրներ։

Հանդիպման նախաձեռնողները շեշտեցին, որ տնտեսվարողներին իրազեկելով՝ ՇՎՏՄ-ն նպատակ ունի նրանց զերծ պահել տուգանքներից եւ գործընկերային իր սզբունքին հավատարիմ՝ պատրաստ է միշտ եւ ցանկացած ձեւաչափով տեղեկություն տրամադրել նրանց։

Տնտեսվարողների հետ հարցուպատասխանի ժամանակ ՇՎՏՄ ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանն, արձագանքելով դիտարկմանը, որ գազի ճնշման կանոնակարգումը համակարգային լուծում է պահանջում, քանի որ անհատապես ոչ բոլոր տնտեսվարողներն են բարեխիղճ գտնվում եւ հետեւում կանոնակարգերին, ինչը վնասում է մյուսներին, ասաց.

«Խնդրի լուծման նման մի տարբերակ այժմ քննարկվում է, եւ կարծում եմ՝ շուտով դուք այդ մասին կտեղեկանաք»։ Տնտեսվարողներին հետաքրքրում էին նաեւ սերտիֆիկատների ձեռքբերման, թեթեւ արդյունաբերական ապրանքների, քսանյութերի տեխկանոնակարգերին վերաբերող մի շարք հարցեր, որոնց առնչությամբ նրանք ստացան սպառիչ պատասխաններ։

Մանրամասն

19-09-2017

Կայացել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը

Նախարար Սուրեն Կարայանի նախագահությամբ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում սեպտեմբերի 15-ին կայացել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական՝ 7-րդ նիստը։

Նիստի ընթացքում քննարկվել են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի 2017 թվականի ստուգումների տարեկան ծրագրում փոփոխություններ կատարելու առաջարկությունները, ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում կատարած աշխատանքի հաշվետվությունը, առաջին կիսամյակի ընթացքում ստացված բողոքների մասով իրականացված գործողությունները, ինչպես նաև Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կատարողականի գնահատման, հաստիքացուցակում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, տեսչական մարմնի կայքէջի սպասարկման կազմակերպման և մի շարք այլ հարցեր։

2017 թվականի ստուգումների տարեկան ծրագրում փոփոխությունները կատարվել են ստուգաթերթերի բացակայության կամ տնտեսվարող սուբյեկտների լուծարման և գործունեության ժամանակավոր դադարեցման պատճառով։ Խորհրդի որոշմամբ, որոշ ստուգումների ժամկետները տեղափոխվել են 4-րդ եռամսյակ։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանի ներկայացմամբ, մարմնի կողմից 2017թ․ առաջին կիսամյակում ստացված 113 հեռախոսազանգերի և 5 գրավոր դիմումի տրվել են սպառիչ պատասխաններ և պարզաբանումներ։

Նիստի ընթացքում քննարկվող բոլոր հարցերի վերաբերյալ նախանշվել են որոշակի քայլեր և գործողություններ։

Մանրամասն

05-09-2017

Ստուգումներ են սկսվել օծանելիքի և կոսմետիկ արտադրանքի շուկայում

ՇՎՏՄ-ը սկսել է ստուգումներ օծանելիքի եւ կոսմետիկ արտադրանքի շուկայում։ ԵՏՄ տեխկանոնակարգրերի հաստատումից հետո առաջին ստուգումներից եւ ԶԼՄ-ներում դրանց անդրադառնալուց հետո տնտեսվարողները դիմում են տեսչական մարմնին` խնդրելով տեղեկություններ տրամադրել արտադրանքի անվտանգության տեխկանոնակարգերի մասին։

ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ուշադրությունը հրավիրելով՝ եւս մեկ անգամ հայտնում ենք, որ տեխկանոնակարգերի առումով ողջ տեղեկությունը ներկայացված է մեր կայքում՝ prosafe.am, իսկ կոնկրետ արտադրանքի մասին այն կարելի է գտնել հետեւյալ հղումով՝ prosafe.am/verahskoghutyan-volort.html

ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ եւս կոչ ենք անում զգուշանալ անհայտ ծագման ապրանք ձեռքբերելուց, ուշադրություն դարձնել ապրանքի մակնշմանը, որտեղ պետք է նշված լինեն արտադրման երկիրը, օգտագործման որոշ հրահանգներ։ Շատ կարեւոր է հատկապես պիտանելիության ժամկետը։ Ի վերջո, կասկածներ առաջանալու դեպքում պահանջեՙք որակի հավաստման փաստաթուղթ` սերտիֆիկատ կամ հայտարարագիր։

Իսկ ոլորտում ստուգումների մասին ՇՎՏՄ-ն տեղեկություններ կներկայացնի դրանց արդյունքների ամփոփումից հետո։

Մանրամասն

31-08-2017

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ շուկայում ճիշտ կողմնորոշվելու համար որոշ խորհուրդներ

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ, հաշվի առնելով երեխաների եւ դեռահասների համար նախատեսված որոշակի ապրանքների նկատմամբ պահանջարկի կտրուկ մեծացումը, ինչպես նաեւ ՀԿ-ների կողմից բարձրացված խնդիրը, որ շուկայում առկա են բազմաթիվ դեպքեր, երբ վաճառվում է առանց որակի հավաստման եւ մակնշման ապրանք, Տնտեսական զարգացման եւ ներդրումներ նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (ՇՎՏՄ) հայտնում է՝ խնդիրը գտնվում է տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում, եւ այն հաշվի է առնվելու ստուգումների հաջորդ տարվա ծրագրի կազմման ժամանակ։

Ուստի ՇՎՏՄ-ն տնտեսվարողներին հորդորում է` հետեւել ոլորտը կարգավորող տեխնիկական կանոնակարգերին եւ վերացնել բացթողումները։ Կոչով նաեւ դիմում ենք սպառողներին՝ Ձեր եւ Ձեր երեխաների անվտանգությունը կարեւորելով, վաճառողից պահանջեք որակի հավաստման փաստաթուղթ՝ պետական գրանցում, սերտիֆիկատ, հայտարարագիր։

Ուշադրություն դարձրե'ք հայերեն մակնշման առկայությանը, որը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները՝

  • արտադրանքը պատրաստող երկրի անվանումը,
  • պատրաստողի (պատրաստողի կողմից լիազորված անձի), ներմուծողի, դիստրիբյուտորի անվանումը եւ գտնվելու վայրը,
  • արտադրատեսակի անվանումը եւ տեսակը (նշանակությունը),
  • պատրաստման ամսաթիվը,
  • արտադրանքի գործածության ժամկետն (անհրաժեշտության դեպքում),
  • գործածության երաշխիքային ժամկետն (անհրաժեշտության դեպքում),
  • շուկայում շրջանառության միասնական նշանը` ,
  • ապրանքային նշանը (առկայության դեպքում)։

Արտադրանքի մակնշումը զետեղվում է արտադրանքի, արտադրատեսակին ամրացվող պիտակի կամ ապրանքանիշի, արտադրատեսակի փաթեթվածքի, արտադրատեսակների խմբի փաթեթվածքի կամ արտադրանքի թերթ–ներդրակի վրա: Հատկապես կարեւոր է ուշադիր լինել մակնշման հետեւյալ տեղեկություններին՝ տարիքային որ խմբի համար է նախատեսված տվյալ արտադրանքը, ինչ նյութից է պատրաստված, օգտագործման եղանակը։

Ներկայացնում ենք նաեւ ոլորտը կարգավորող տեխնիկական կանոնակարգի որոշ պահանջներ, որոնք կօգնեն ճիշտ կողմնորոշվել շուկայում։ Հիշե'ք, մինչեւ 3 տարեկան երեխաների կոշկեղենի պարագայում չի թույլատրվում՝ բաց կրնկային մաս, 3– 7 տարեկան երեխաների համար չֆիքսված կրնկային մաս՝ բացառությամբ կարճաժամկետ կրելու համար նախատեսված կոշիկների։

Աշակերտական պորտֆելները եւ ուսապայուսակները պետք է ունենան դիմային եւ կողային մակերեւույթների վրա լուսարձակող տարրերով դետալներ ու ֆուրնիտուրա եւ պատրաստված լինեն հակադիր գույներով նյութերից։ Ցածր դպրոցական տարիքի երեխաների համար աշակերտական ուսապայուսակները պետք է համալրված լինեն ձեւակայուն մեջքով։ Ուշադրություն դարձրեք նաեւ ներկվածքի կայունությանը։

Հրատարակչական արտադրանքի կենսաբանական անվտանգությունը սահմանվում է տառատեսակային ձեւավորման պարամետրերով եւ տեքստերի ձեւավորման եղանակներով՝ կախված հրատարակության տեսակից, միաժամանակ կարդալու տեքստի ծավալից, օգտագործողի տարիքից եւ երեխաների ու դեռահասների տեսողական օրգանների ֆիզիոլոգիական առանձնահատկություններին համապատասխան:

Մանրամասն

18-08-2017

ՇՎՏՄ-ն տնտեսվարողներին համագործակցության կոչ է անում

Շիրակի մարզպետարանում օգոստոսի 18-ին տեղի ունեցավ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի(ՇՎՏՄ) հանդիպումը ոչ պարենային ապրանքների շուկայում գործող տնտեսվարողների հետ։

Հանդիպմանը մասնակցում էր մարզպետ Արթուր Խաչատրյանը, ներկա էին մարզի այլ պատասխանատուներ։ Հրավիրված էին նաեւ ՀԿ ներկայացուցիչներ։

Արթուր Խաչատրյանը նշեց, որ նման հանդիպման անհրաժեշտությունը կար, քանի որ տնտեսվարողները հաճախ են ոլորտին վերաբերող տարբեր հարցեր բարձրացնում։

«Տեսչական մարմինը գործընկեր լինելու քաղաքականություն է որդեգրել, մենք ոչ թե տուգանող կառույց ենք, այլ համագործակցության կոչ ենք անում ձեզ։ Այդ նպատակով նախաձեռնել ենք իրազեկման ընգրկուն ծրագիր՝ տնտեսվարողներին տեղեկացնելու ոլորտում տեղի ունեցող գործընթացներին, մեր ստուգումների արդյունքներին, արձանագրված հիմնական խնդիրներին»,- ասաց ՇՎՏՄ ղեկավար Լեւոն Խալիկյանը։

ՇՎՏՄ երկրորդ եռամսյակի ստուգումները, որոնք իրականացվել են եւ օգոստոսի 10-ի դրությամբ ավարտվել են 72 տնտեսվարողների մոտ, ցույց են տալիս, որ հիմնական խնդիրները վերաբերում են մակնշման պահանջների անհամապատասխանությանը, հավաստագրի (սերտիֆիկատ) բացակայությանը, ԱԳԼՃԿ-ներում` ճնշման գերազանցմանը, վառելիքի որակի անհամապատասխանությանը։ Ինչպես հայտնեցին ՇՎՏՄ մասնագետները, տեխկանոնակարգերով սահմանված այս եւ այլ խախտումների համար տեսչական մարմինը տնտեսվարողներին տուգանել է ավելի քան 6 մլն դրամով։

ՇՎՏՄ մասնագետները ներկայացրին նաեւ գործողությունների այն շղթան, որը թույլ կտա տնտեսվարողներին շուկայում աշխատել օրինականության դաշտում՝ առանց խնդիրների։

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ իր խոսքում նշեց, որ շուկան կարգավորելու առումով տնտեսվարողների եւ սպառողների իրազված լինելը չափազանց կարեւոր գործոն է։ Ինչպես նաեւ պետք է ընդունել, որ միայն պետական վերահսկողությամբ ցանկալի արդյունքի հասնելը դժվար է, այստեղ դեր ունեն ինչպես ՀԿ-ները, այնպես էլ ԶԼՄ-ները, որոնք հասարակական վերահսկողությունն են ապահովում։

Ապա տեղի ունեցավ հարց ու պատասխան։ Տեսչական մարմնի ղեկավար Լեւոն Խալիկյանը բարձրացված հարցի առնչությամբ նշեց, որ մանրածախ առեւտրով զբաղվողներն իրենք են պատասխանատու ապրանքի որակի հավաստագրի (սերտիֆիկատի) առկայության համար ու պետք է ներմուծողից պահանջեն այն, նրանք եւս իրենց տեղում պահանջող լինելու դեպքում շատ խնդիրներ դաշտում կլուծվեն։

Մանրամասն

11-08-2017

ԱԳԼՃԿ-ներում ճնշման գերազանցման խախտումներ են արձանագրվել

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն ամփոփել է երկրորդ եռամսյակում իրականացված ստուգումների արդյունքները։

2017թ. օգոստոսի 10-ի դրությամբ Տեսչական մարմնի ղեկավարը տվել է ստուգումներ իրականացնելու 112 հրաման: Նույն ժամանակահատվածի տվյալներով, դրանք ավարված են 72 տնտեսվարող սուբյեկտներում։ Ստուգումներն ընդգրկել են ոչ պարենային շուկայի տարբեր ոլորտներ։ Մասնավորապես, ստուգվել են նավթամթերքներ իրացնող 67, գազի իրացնող(ԱԳԼՃԿ)՝ 24, բուժծառայություններ մատուցող՝ 4, խաղալիքների եւ քսայուղերիրացնող՝ համապատասխանիաբար 5 եւ 4 տնտեսվարողներ սուբյեկտներ։Ստուգվել են նաեւ էլեկտրական սարքավորումներ, լաքեր ու ներկեր,օդաճնշական դողեր, օծանելիք, շինապակիներ իրացնող եւ այլ ընկերություններ։ 18 տնտեսվարողների մոտ խախտումներ չեն հայտնաբերվել։ Մյուսների մոտ, ըստ ԵԱՏՄ եւ ազգային տեխկանոնակարգերի, հայտնաբերվել են հետեւյալ խախտումները՝ մակնշման պահանջների անհամապատասխանություն, հավաստագրի (սերտիֆիկատ) բացակայություն, ԱԳԼՃԿ-ներում` ճնշման գերազանցում, դիզվառելիքի որակի անհամապատասխանություն։ Նշանակվել են տուգանքներ, որոնց ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 6.000.000 ՀՀ դրամ։

Մանրամասն

Էջ  



ՀՀ, ք. Երևան 0051, Կոմիտաս 49/2

+374 11 59 75 20

info@msib.gov.am

© 2020 բոլոր իրավունքները պաշտպանված են   logo