Հարգելի՛ սպառող
Ոչ պարենային ապրանքների որակի հետ կապված խնդիրների առնչությամբ Դուք կարող եք դիմել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին, Սպառողների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություններին կամ դատարան։
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը լիազորված չէ զբաղվել ապրանքների հետ վերադարձի խնդիրներով, հարցը կարգավորվում է Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքով։
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողական գործառույթներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ․
Այսինքն՝ մեզ կարող եք դիմել ապրանքի որակի հետ կապված այնպիսի խնդիրներով, ինչպիսիք են՝ սերտիֆիկատի, հայտարարագրի, մակնշման բացակայությունը, չափագիտական խախտումների՝ այն է, երբ ապրանքը թերկակշռվում է կամ թերլիցքավորվում եւ այլն։
Մեր թեժ գծի ծառայությունը աշխատում է յուրաքանչյուր աշխատանքային օր' ժամը 09:00-ից 18:00-ն: Դուք կարող եք Ձեր հարցադրումները, դիմում-բողոքներն ու առաջարկություններն ուղղել Տեսչական մարմնի աշխատակազմին՝ զանգահարելով նշված 010-23-56-00 հեռախոսահամարով, կամ ուղարկելով էլեկտրոնային հաղորդագրություն-դիմում, կամ այցելելով Կոմիտաս 49/2: Քաղաքացիների ընդունելության ժամեր՝ յուրաքանչյուր չորեքշաբթի ժամը 12:00:
Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները կարող եք գտնել նաև հաճախ տրվող հարցերի էջում (ՀՏՀ)
Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՇՎՏՄ երկու աշխատակից՝
Դավիթ Պողոսյան - (որակի ապահովման վարչության գլխավոր մասնագետ, հեռ. 055-66-06-02, david.poghosyan@msib.gov.am, իրավագիտություն մասնագիտություն)
Ալիս Երանոսյան - (չափագիտական կանոնների և նորմերի վերահսկողության վարչության պետ, հեռ. 091-70-00-00, alis.yeranosyan@msib.gov.am, տնտեսագետ մասնագիտություն)
ՇՎՏՄ արտաքին և ներքին ազդարարման պատասխանատու է հանդիսանում Արմեն Տերտերյանը (ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության պետ, հեռ. 091-38-71-70, armen.terteryan@msib.gov.am):