2018թ-ի օգոստոսի 3-ին կայացել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի 3-րդ նիստը: Նիստը նախագահել է խորհրդի նախագահ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:Օրակարգում ընդգրկված էր 3 հարց.
1. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի 2018թ-ի առաջին կիսամյակում կատարած աշխատանքների հաշվետվություն:
2. Շուկայի վերահսկողության տեսչական մարմին ստացված բողոքների վիճակագրության հաշվետվություն:
3. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի բյուջետային հայտի նախագիծ:
Օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Մկրտչյանը: Նիստի ընթացքում ծավալված քննարկումների ժամանակ խորհրդի անդամները ներկայացրել են իրենց կարծիքները և առաջարկել՝ օրակարգի հարցերին տալ հավանություն՝ որոշակի վերապահումներով:
Ամփոփելով նիստի արդյունքները՝ Խորհուրդը Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին հանձնարարեց ներկայացնել առաջարկներ ԱԳԼՃԿ-ներում առկա խնդիրների և դրանց լուծման եղանակների, ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի տեղափոխման, ինչպես նաև բենզալցակայաններում պահպանման տարաների աղտոտվածության պատճառով վառելիքում ծծմբի տեսակարար կշռի ավելացման վերաբերյալ: