25 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2018թ, ԴՈՒՇԱՆԲԵ
Տաջիկստանի Հանրապետության Դուշանբե քաղաքում կայացել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից-երկրների Սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 15-րդ նիստը: Խորհրդի հրավերով նիստին մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը:
Նիստի օրակարգի հարցերից հատկանշական են.
· ԱՊՀ մասնակից-երկրների Սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 14-րդ նիստի որոշումների կատարողականներ,
· Նիստերի միջև ընկած ժամանակահատվածում, ԱՊՀ մասնակից-երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության հետ կապված առավել կարևոր իրադարձությունների և դրանց ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում,
· ԱՊՀ մասնակից-երկրների օրենսդրության խախտումներով ծառայություններ մատուցող և ապրանքներ իրացնող կայքերի արգելափակման իրավունք ունեցող՝ սպառողների իրավունքների պաշտպանության լիազոր մարմինների համագործակցության փորձառություն,
· Սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով քաղաքացիների դիմումների քննարկման աշխատանքների կազմակերպում,
· Խորհրդի՝ 2019-2020թթ աշխատանքային ծրագրի նախագծի մշակում,
թեմաների քննարկումները:
Նիստի արդյունքում ընդունվել են որոշման նախագծեր՝ օրակարգի հարցերի վերաբերյալ: