Սիրելի հայրենակիցներ, ավարտին է մոտենում 2018 թվականը:
Այն ազգային զարթոնքի և միակամության տարի էր:
Մաղթում եմ, որպեսզի եկող տարին լինի երջանկության և ապահովության տարի յուրաքանչյուր հայ ընտանիքի համար' Հայաստանում, Ջավախքում, Արցախում և Սփյուռքում:
Թող եկող տարին լինի նոր ձեռքբերումների տարի մեր մեծ ընտանիքի' Հայաստան աշխարհի համար, որտեղ գիտեն սիրել, արարել ու մեծարել, գիտեն համերաշխությամբ պայքարել հանուն արդարության և բարեկեցիկ կյանքի, որտեղ կարողանում են պաշտպանել սեփական սահմանները:
Թող փոխադարձ հարգանքն ու հանդուրժողականությունն այսուհետ լինեն մեր ընթացքի ուղեցույցները, մեր կամքի և երկրի ապագայի հանդեպ ունեցած հավատը մեզ ուժ տա' նոր բարձունքներ նվաճելու եկող տարում: Սերը, հոգատարությունն ու փոխըմբռնման մթնոլորտը թող տիրեն յուրաքանչյուր հայի տանն ու ընտանիքում ոչ միայն 2019 թ-ին, այլ նրան հաջորդող բոլոր տարիներին:
Թող մեր սահմաններն անառիկ լինեն, օջախները' հյուրընկալ: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: