Նախորդ շաբաթ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Երևան քաղաքում ու Կոտայքի մարզում: Մասնավորապես կրկնայցեր են տեղի ունեցել Երևանի Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա, Դավթաշեն, Աջափնյակ վարչական շրջաններում, ինչպես նաև Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում:Դիտարկվել են փոքրաթիվ խախտումներ, որոնց շարքում գերակշռել են հատկապես ջերմաչափման գրանցամատյաններին առնչվող խախտումները: Տեսչական մարմնի կողմից կազմվել են արձանագրություններ, ինչի արդյունքում պարետի որոշմամբ 24 ժամով կասեցվել է մի շարք տնտեսավարողի գործուրնեությունը:Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է տնտեսավարողներին առանձին ուշադրություն դարձնել աշխատակիցների ջերմաչափման և արդյունքների մասին ջերմաչափման գրանցամատյաններում պատշաճ նշումներ կատարելուն: