Մարտի 15-ը սպառողների իրավունքների պաշտպանության օրն է: Հայաստանի Հանրապետությունում ապահով և առողջ հասարակական համակեցություն կառուցելու ճանապարհին պաշտպանված սպառող ունենալը կարևորագույն խնդիր է, ինչին էլ առավելապես ուղղված են ՇՎՏՄ-ի գործադրած ջանքերը: Ռիսկային ոլորտների նկատմամբ Տեսչական մարմնի աչալուրջ մոտեցումը, ինչպես նաև իրազեկման աշխատանքներին առաջնային նշանակություն տալն ուղղված են իրենց իրավունքներն իմացող սպառողների և առավել զգոն տնտեսավարողների համայնքի ստեղծմանը:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը շնորհավորում է սպառողների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ և հավաստիացնում, որ գործադրում է առավելագույն ջանքեր՝ շուկայահանված ոչ պարենային արտադրանքի՝ անվտանգության չափանիշներին համապատասխանությունն ապահովելու ուղղությամբ: