ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի նախաձեռնությամբ տեղի են ունենում հանդիպումներ ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների և հաշվապահական ասոցիացիաների ներկայացուցիչների հետ։ ՀԿ-ներին ներկայացվում են տեսչական մարմնի վերջին մեկ տարվա գործունեության արդյունքները' մասնավորապես ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխությունները և դրանցով պայմանավորված' վերահսկման նոր մեխանիզմների ներդրումը։ Հստակեցվում է ՀԿ-ների հետ համագործակցության նոր ձևաչափը, հիմնական ուղղություններն ու թիրախները։ Հանդիպումները կրելու են պարբերական բնույթ։Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը բաց է համագործակցել ցանկացող բոլոր ակտիվ կազմակերպությունների համար։