Տեղեկացնում ենք, որ 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած՝ առևտրի իրականացման վայրերում և առևտրի օբյեկտներում մինչև 50 միկրոն խտությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքի և իրացման արգելքի դրույթի նկատմամբ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը չի իրականացնում վերահսկողական գործառույթներ:
Միաժամանակ հայտնում ենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ Օրենսգրքի 219-րդ հոդվածի համաձայն արգելվող ապրանքներ վաճառելու (իրացնելու) նկատմամբ վերահսկողությունը վերապահված է տեղական ինքնակառավարման մարմիններին:
Չնայած այս հանգամանքին, ՇՎՏՄ-ն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վերոնշյալ խնդրի վերաբերյալ քաղաքացիներին և տնտեսվարողներին տրամադրել տեղեկատվություն: