Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա «Տուն Տունիկ» ՍՊԸ-ում Տեսչական մարմնի ծառայողները 2022թ. իրականացրել են համապատասխան ստուգում, որի արդյունքում բացահայտվել է, որ ընկերության կողմից ներմուծված խաղալիքները և երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքները իրացվել են առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի:
Բացահայտված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ արձակվել է կարգադրագիր, սակայն վերոնշյալ տնտեսվարողի կողմից չեն կատարվել կարգադրագրի պահանջները, և վերջինս շարունակում է խաղալիքները և երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքները իրացնել առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի:
Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ Տեսչական մարմինը իրազեկում է, որ հիշյալ տնտեսվարողի մոտ առկա վաճառքի ենթակա խաղալիքները և երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքները կարող են վտանգավոր լինել ձեր երեխաների առողջության համար, ուստի հորդորում է զերծ մնալ դրանք ձեռք բերելուց՝ մինչև վերջինիս կողմից վերոնշյալ թերության վերացումը, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք նույն եղանակով: