Տավուշի մարզկենտրոնում տեղի ունեցավ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակազմի հանդիպումը Տավուշի մարզի ոչ պարենային արտադրանքների ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների հետ։ Հանդիպումը վարում էր Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը, ներկա էին նաև Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ու մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ։ Հանդիպմանը ներկա տնտեսվարողները հնարավորություն ունեցան Տեսչական մարմնի ղեկավարի հետ քննարկել իրենց գործունեության ոլորտներին առնչվող հարցեր, ստանալ սպառիչ պատասխաններ, ինչպես նաև' հանդես գալ առաջարկներով։ Արմեն Կոտոլյանը խոստացավ, որ այսպիսի հանդիպումները կրելու են շարունակական բնույթ։