Arm/Eng
Ապրիլի 27-ին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն ընդունեց Եվրոպական Միության Թվինինգ ծրագրի ռեզիդենտ խորհրդատու, տեխնիկական փորձագետ Միկլոշ Դևիչին և ծրագրի ղեկավար, միջազգային հարաբերությունների գծով ավագ խորհրդատու Թոմաս Ֆակլամին:
Արմեն Կոտոլյանը հյուրերին ներկայացրեց Տեսչական մարմնի գործունեությունը, վերջին շրջանի շոշափելի արդյունքներն ու հետագա անելիքները:
Քննարկվեցին Թվինինգ ծրագրին առնչվող տեղեկատվական և տեխնիկական բնույթի հարցեր, տեղի ունեցավ մտքերի փոխանակություն ԵՄ անդամ երկրների փորձագետների հետ:
Կողմերը երկուստեք ընդգծեցին ոլորտի բարեփոխումները և համագործակցությունը նոր մակարդակ տեղափոխելու կարևորությունը։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց ծրագրի շրջանակներում հետագա ակտիվ համագործակցության շուրջ:
On April 27 Armen Kotolyan, Head of The Market Surveillance Inspection Body, hosted Resident Adviser of the EU Twining Program Miklosh Devich and Program Manager, Senior International Relations Advisor Thomas Facklam.
Armen Kotolyan presented the activity of the Inspection Body, the tangible results of the recent period and the further actions as well.
Information and technical issues related to the Twinning Program were discussed, and an exchange of views took place with the experts from EU member states.
The sides stressed the need to move the sector's reforms to a new level of cooperation.
An agreement was reached on further active cooperation within the framework of the Program.