Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող իրազեկման միջոցառումների շրջանակում Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանն այս անգամ հանդիպում ունեցավ Սյունիքի մարզի տնտեսվարողների հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը։
Շուրջ երկու ժամ տևած քննարկման ընթացքում ՇՎՏՄ-ի վերահսկողության ոլորտներում գործունեություն ծավալող տնտեսվարողները հնարավորություն ունեցան խոսել իրենց մտահոգող հարցերի շուրջ, բարձրաձայնել կարևոր խնդիրների մասին, նաև' հանդես գալ առաջարկներով։
Տնտեսվարողների կողմից հնչեցված բոլոր հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ։