Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների և թանկարժեք մետաղների վերահսկողության վարչության ավագ մասնագետի (ծածկագիրը՝ 69-27.2-Մ4-1)
Հիմնական գործառույթները՝
1.մասնակցում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, ստուգումների իրականացման ուղեցույցին և ստուգումների տարեկան ծրագրին համապատասխան օրենսդրական չափագիտության տարածման ոլորտների պահանջների պահպանման, հաստատված տեսակի չափման միջոցների կիրառման, չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների առկայության և չափումների միասնականության ապահովման բնագավառում տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական չափագիտական վերահսկողությանը.
2.մասնակցում է տնտեսավարող սուբյեկտի կողմից շուկայահանված ոչ պարենային արտադրանքի՝ Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ օրենքով սահմանված կարգով պետական վերահսկողությանը՝ ներառյալ օրենքով սահմանված դեպքերում և կարգով ստուգումների իրականացմանը.
3.մասնակցում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի տարածքներում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգի և հարգադրոշմի համապատասխանության, ինչպես նաև «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սահմանված պահանջների, պայմանների պահման նկատմամբ փաստաթղթային հսկողությանը և տեղում ստուգումների իրականացմանը.
4.մասնակցում է ստուգման ակտերի, տեղեկանքների, ինչպես նաև հանրությունից և այլ մարմիններից ստացված տեղեկատվության վերլուծությանը.
5.մասնակցում է վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստմանը, ինպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների մշակմանը:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
Բարձրագույն կրթություն
Գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի կամ ճարտարագիտության բնագավառում' մեկ տարվա աշխատանքային ստաժ:
Համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի, «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի, «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենք օրենքի և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
Աշխատավարձի չափը՝ 150.799 (հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) ՀՀ դրամ:
Աշխատանքի վայրը՝ Հայաստան, ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Կոմիտասի 49/2:
Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացումը:
Վերը նշված պաշտոնը կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, ով՝
1)դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2)դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3)տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4)դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5)օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։
Ընտրություն կատարելու եղանակը՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն
Դիմող ՀՀ քաղաքացիները ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին (ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Կոմիտասի 49/2) կամ narine.hakobyan@msib.gov.am էլեկտրոնային հասցեով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
*գրավոր դիմում (ձևը կցվում է),
*անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
*տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի (ների), վկայականի (ների) պատճեները բնօրինակների հետ միասին, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
*արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
*մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:
Փաստաթղթերն անձամբ ներկայացնելու դեպքում ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Շուկայի վերահսկողության տեսչական մարմին (ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Կոմիտասի 49/2, հեռ. 011597520, էլ. հասցե՝ narine.hakobyan@msib.gov.am):
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 02.06.2022թ.