ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակազմի անունից շնորհակալություն ենք հայտնում Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողներին և Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության տեսուչներին' ծառայության գծով տեղակալի գլխավորությամբ, Սուրմալու առևտրի կենտրոնի տարածքում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի տեսուչների աշխատանքային օրինակարգ գործունեությունը խոչընդոտելու արդյունքում ստեղծված անախորժ իրավիճակը հարթելու, հասարակական կարգը վերականգնելու և պետական ծառայողների անվտանգությունն ապահովելու համար։