Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը․
Փորձագետը կազմակերպում և անցկացնում է Տեսչական մարմնի ղեկավարի մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ և ճեպազրույցներ: Կազմում և Տեսչական մարմնի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում իրազեկում հանդիպումների ծրագիրն ու ժամանակացույցը, կազմում է կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման և անցկացման տարեկան ժամանակացույցը, հետևում է մամուլի հաղորդագրությունների՝ ԶԼՄ-ների կողմից տարածմանն ու դրանց վերաբերյալ հրապարակված արձագանքներին, պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար, ներկայացնում է առաջարկություններ զանգվածային լրատվության միջոցներով ելույթներում, հեռուստա-ռադիոհաղորդումներում Տեսչական մարմնի պաշտոնատար անձանց մասնակցության վերաբերյալ և ապահովում դրանց կատարումը, պատրաստում և տարածում է մամուլի հաղորդագրություններ, իր իրավասությունների շրջանակներում հանդես է գալիս պարզաբանումներով ու հայտարարություններով, տեսչական մարմնի գործունեության պատշաճ լուսաբանման կազմակերպման նպատակով Տեսչական մարմնի ստորաբաժանումներից ստանում է անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր, այդ թվում' մշակվող իրավական ակտերի նախագծերի պատճենները, ամփոփում և վերլուծում է Տեսչական մարմնի գործունեության ոլորտներին առնչվող զանգվածային լրատվության միջոցների նյութերը: Մասնակցում է անցկացվող Խորհրդի նիստերին, խորհրդակցություններին, քննարկումներին, բանակցություններին, պաշտոնական և աշխատանքային այլ միջոցառումներին, իրականացնում է Տեսչական մարմնի պաշտոնական կայքէջի տեղեկատվական սպասարկումը, սահմանված կարգով հասարակությանը տեղեկացնում է քաղաքացիների դիմումների, բողոքների, առաջարկությունների քննարկման արդյունքների մասին, իրականացնում է օրենքներով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ գործառույթներ, Տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ Բաժինն իրականացնում է նաև կանոնադրական խնդիրներից բխող այլ գործառույթներ, կազմակերպում և անց է կացնում իրազեկում հանդիպումներ, Համագործակցում է հանրապետական գործադիր իշխանության այլ մարմինների համապատասխան ստորաբաժանումների հետ, մշակում և Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Տեսչական մարմնի կանխարգելիչ և իրազեկման միջոցառումների տարեկան ծրագիրը: Տեսչական մարմնի ղեկավարին ներկայացնում է գործունեության ոլորտներին առնչվող և հասարակական հետաքրքրություն ներկայացնող մամուլի ասուլիսի թեման և դրա անհրաժեշտության հիմնավորումը, ապահովում է գործունեության ոլորտներին առնչվող և հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ մամուլի ասուլիսների, հարցազրույցների, ճեպազրույցների պատշաճ կազմակերպումն ու անցկացումը. ԶԼՄ-ների և հեռուստառադիոընկերությունների հետ ձեռք է բերում պայմանավորվածություն՝ ելույթներում, մշտական թեմատիկ խորագրերում, Տեսչական մարմնի պաշտոնատար անձանց մասնակցության վերաբերյալ՝ ներկայացնում է թեկնածություն՝ հանրապետական գործադիր իշխանության այլ մարմինների կազմակերպած խորհրդակցություններին, քննարկումներին և այլ աշխատանքային միջոցառումներին մասնակցելու համար: Համակարգում է իրազեկում հանդիպումների կազմակերպման գործընթացը:
Փորձագետ նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից 1 տարի ժամանակահատվածով։
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
Փորձագետը ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, բարձրագույն կրթություն, առնվազն մեկ օտար լեզվի իմացություն, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի, «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի և ոլորտային այլ իրավական ակտերի իմացություն:
Փորձագետի պարտականությունները'
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է' 2022 թվականի սեպտեմբերի 8-ը ներառյալ։
Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Ընտրություն կատարելու եղանակը' դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
Դիմող ՀՀ քաղաքացիները hermine.gasparyan@gov.am էլեկտրոնային փոստով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1) Դիմում (ձևանմուշը կցվում է).
2) Անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
3) Կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
4) Արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
6) Մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.
7) Համառոտ CV:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր' բացի շաբաթ և կիրակի օրերից՝ ժամը 09:30-12:30-ը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ /ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1, հեռ. +374 10 515 756, էլ. փոստ' hermine.gasparyan@gov.am/: