Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից պարբերաբար իրականացվող իրազեկման միջոցառումների շրջանակում Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն այս անգամ հանդիպում ունեցավ Շիրակի մարզի՝ ոչ պարենային ապրանքների ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների հետ։
Ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխություններին, վերահսկողության նոր մեխանիզմներին և կատարված բարեփոխումներին տնտեսվարողներին իրազեկելու նպատակ հետապնդող հանդիպմանը ներկա էին նաև Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանն ու մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ:
Քննարկման ընթացքում Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի վերահսկողության ոլորտներում գործունեություն ծավալող տնտեսվարողները հնարավորություն ունեցան խոսել իրենց մտահոգող հարցերի շուրջ, բարձրաձայնել ոլորտին առնչվող կարևոր խնդիրներ, հանդես գալ առաջարկներով։
Տնտեսվարողների կողմից հնչեցված բոլոր հարցերը ստացան սպառիչ պատասխաններ։ Արմեն Կոտոլյանը տեղեկացրեց, որ այպիսի քննարկումներ հաճախակի են կազմակերպվելու, քանի որ Տեսչական մարմնի նպատակը տտնեսվարողների հետ կառուցողական գործընկերային հարաբերությունների հաստատումն է: