ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնում էր։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ոչ պարենային ապրանքների ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխություններին, վերահսկողության նոր մեխանիզմներին և տեխնիկական կանոնակարգի պահանջներին վերաբերվող հարցեր։
Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը ներկայացրեց վերջին շրջանում իրականացված բարեփոխումներն ու Տեսչական մարմնի գրանցված արդյունքները։ Արայիկ Հարությունյանը կարևորեց բոլոր այդ նախաձեռնությունները և տվեց հետագա հանձնարարականներ։