Հարգելի քաղաքացիներ
Տեղեկացնում ենք, որ այսուհետ յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը նախապես հայտարարված ժամին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնում կիրականացվի քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում կքննարկվեն ձեզ հուզող հարցերը, բողոքներն ու առաջարկությունները:
Տեսչական մարմնի ղեկավարի և տեղակալների մասնակցությամբ քաղաքացիների ընդունելությունը կազմակերպում է իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը՝ քաղաքացիների հերթագրումն իրականացնելով 010 23 56 00 հեռախոսահամարով:
Առաջիկա ընդունելությունը տեղի կունենա սույն թվականի հունվարի 27-ին ժամը 14:00-ին՝ Կոմիտաս 49/2 հասցեում գտնվող Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի նիստերի դահլիճում: