2024 թվականի հունվարի 8-ին տեղի ունեցավ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի մամուլի ասուլիսը, որի նպատակը Տեսչական մարմնի 2023 թվականի գործունեության վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն ներկայացնելն էր։ Նախքան ասուլիսին ներկա ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին պատասխանելը' Արմեն Կոտոլյանը հակիրճ ներկայացրեց Տեսչական մարմնի կողմից 2023 թվականի ընթացքում կատարված աշխատանքներն ու գրանցված արդյունքները։Այնուհետ Տեսչական մարմնի ղեկավարը պատասխանեց ԶԼՄ-երի ներկայացուցիչների կողմից հնչեցվող հարցերին։