Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը․
Փորձագետը՝
իրականացնում է Տեսչական մարմնի մտից փաստաթղթերի գրանցումը, համարակալումը և առաքումը, ելից փաստաթղթերի համարակալումը և թղթային, փոստային առաքումը, Տեսչական մարմնում ստացված ամենօրյա փոստի ներկայացումը Տեսչական մարմնի ղեկավարին.
իրականացնում է տեսչական մարմնի ղեկավարի կողմից ստորագրված հրամանների համարակալումը.
իրականացնում է Տեսչական մարմնի արխիվ հանձնվող փաստաթղթերի հաշվառումը և պահպանումը «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան.
իրականացնում է քաղաքացիների կողմից uտացված դիմումների, առաջարկությունների և բողոքների գրանցումը և ծանուցումը (առաքումը).
Տեսչական մարմնի ղեկավարին տրամադրում է մեկ ամսվա կտրվածքով վարչությունում հաշվառված հանձնարարականների կատարման ընթացքի մասին վերլուծական տեղեկանք, կատարված ստուգումների վերաբերյալ ամփոփ հաշվետվություն:
Փորձագետ նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից մինչև 1 տարի ժամանակահատվածով։
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
Փորձագետն ունի բարձրագույն կրթություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, ոլորտը կարգավորող իրավական ակտերի իմացություն ( «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի, «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի և ոլորտային այլ իրավական ակտերի), նախաձեռնողականություն և պատասխանատվության բարձր զգացում:
Փորձագետի պարտականությունները'
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է' 2024 թվականի փետրվարի 14-ը ներառյալ։
Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Ընտրություն կատարելու եղանակը' դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
Դիմող ՀՀ քաղաքացիները narine.hakobyan@msib.gov.am էլեկտրոնային փոստով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
3) կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
4) արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
6) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.
7) համառոտ CV:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր' բացի շաբաթ և կիրակի օրերից՝ ժամը 09:30-12:30-ը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Շուկայի վերահսկողության տեսչական մարմին /ք.Երևան, Կոմիտաս 49/2, հեռ. +37460680212, էլ. փոստ' narine.hakobyan@msib.gov.am/: