Հարգելի՛ քաղաքացիներ,
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից չափումների միասնականության ապահովման նկատմամբ վերահսկողություն իրականացվեց «ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ին (ՀՎՀՀ 04451079) պատկանող լցակայանում (գործունեության հասցե՝ Վաղարշապատ Մանուշյան 4/4):
Ստուգման արդյունքում հայտնաբերվեցին չափագիտական կանոնների և նորմերի խախտումներ, մասնավորապես՝ թերլիցքավորում: Բացի այդ, տնտեսվարողը մինչ ստուգումն իր գործունեությունն իրականացնում էր շուկայականից ցածր գնով, սակայն ստուգումից հետո վաճառքի գինն էականորեն բարձրացրեց։
Միևնույն ժամանակ դարձյալ շուկայականից երկու անգամ ցածր գնով գործունեություն ծավալող Էջմիածին-Երևան մայրուղի 2/4 հասցեում գործող «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին (ՀՎՀՀ 00848215) պատկանող լցակայանի աշխատակիցները փորձեցին խոչընդոտել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի տեսուչներին իրականացնել ստուգաչափված չափանոթով լիցքավորվող վառելիքի քանակի ստուգում'թերլիցքավորման առկայությունը պարզելու նպատակով։ Կատարվածը, բնականաբար, հիմնավոր կասկածների տեղիք է տալիս։
Խոչընդոտի հիմքով տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության, և օրենքով սահմանված կարգով կիրականացվեն նոր ստուգումներ: