Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը․
Փորձագետը՝
1) մասնակցում է տնտեսվարող սուբյեկտի կողմից շուկայահանված՝ ոչ պարենային արտադրանքի և արտադրական կանեփի նմուշառման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ ստանդարտացման փաստաթղթերով սահմանված պահանջներին (փորձարկման մեթոդներին) համապատասխան լաբորատոր փորձարկոման աշխատանքներին (փորձաքննություն)՝ արտադրանքի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին պարզելու նպատակով
2) մասնակցում է փորձարկման (փորձաքննության) համար նմուշների ծածկագրման, դրոշմակնքման կամ կապարակնքման և նմուշառման ակտի կազմման աշխատանքներին
3) մասնակցում է ընտրված նմուշները պահման ու փոխադրման ժամանակ նմուշները փոփոխությունից պաշտպանող նյութերից պատրաստված համապատասխան գործիքներով և տարաներով փաթեթավորման, նմուշների ծածկագրման դրոշմակնիքման կամ կապարակնքման աշխատանքներին
4) իրականացնում է փորձարկման (փորձաքննության) նպատակով ընտրված նմուշների փորձարկման լաբորատորիա ներկայացումը
5) իրականացնում է ոչ պարենային արտադրանքի և արտադրական կանեփի փորձարկման (փորձաքննության) նպատակով ընտրված նմուշների լաբորատոր փորձարկումը (փորձաքննություն):
Փորձագետ նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից 1 տարի ժամանակահատվածով։
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
Փորձագետն ունի «Լիցենզավորման մասին», «Տեսչական մարմինների մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Ստանդարտացման մասին», «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքների և ոլորտային այլ իրավական ակտերի իմացություն, լաբորատոր փորձաքննությունների ոլորտում աշխատանքային փորձ, համակարգչով աշխատելու ունակություն, նախաձեռնողականություն և պատասխանատվության բարձր զգացում:
Փորձագետի պարտականությունները'
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է' 2024 թվականի հունիսի 20-ը ներառյալ։
Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Ընտրություն կատարելու եղանակը' դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
Դիմող ՀՀ քաղաքացիները narine.hakobyan@msib.gov.am էլեկտրոնային փոստով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
3) կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
4) արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
6) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.
7) համառոտ CV:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր' բացի շաբաթ և կիրակի օրերից՝ ժամը 09:30-12:30-ը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Շուկայի վերահսկողության տեսչական մարմին /ք.Երևան, Կոմիտաս 49/2, հեռ. +37460680212, էլ. փոստ' narine.hakobyan@msib.gov.am/: