Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը․
Փորձագետը՝
մասնակցում է Տեսչական մարմնի ղեկավարի, ղեկավարի տեղակալների, ինչպես նաև Տեսչական մարմնի պաշտոնատար այլ անձանց արտասահմանյան այցերի, օտարերկրյա պետությունների շուկայի վերահսկողության ոլորտների լիազոր մարմինների պաշտոնատար անձանց, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման, շնորհանդեսների պատրաստման, զեկույցների, ելույթների, ուղերձների մշակման աշխատանքներին։ Իրականացնում է Տեսչական մարմնի համապատասխան ստորաբաժանումներից նաև միջազգային ոլորտի տարբեր խնդիրների նկատմամբ բարձրաձայնված հարցումների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն, դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների ներկայացում։ Տեսչական մարմնում առաջացած խնդիրների հրատապ լուծման նպատակով համագործակցության շրջանակներում միջազգային կառույցների և օտարերկրյա լիազոր մարմինների ներկայացուցիչների հետ հրատապ եղանակով կազմակերպում է առցանց հանդիպումներ՝ տեսակոնֆերանսների և կապի այլ միջոցների օգնությամբ՝ ստացված տեղեկատվությունը մշակելուց հետո ներկայացնում Տեսչական մարմնի ղեկավարին։
Փորձագետ նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից 1 տարի ժամանակահատվածով։
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
Փորձագետն ունի «տնտեսագիտություն» կամ «միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, առնվազն 2 օտար լեզվի իմացություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, արագ կողմնորոշվելու ունակություն, նախաձեռնողականություն և պատասխանատվության բարձր զգացում:
Փորձագետի պարտականությունները'
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է' 2024 թվականի հուլիսի 1-ը ներառյալ։
Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Ընտրություն կատարելու եղանակը' դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
Դիմող ՀՀ քաղաքացիները narine.hakobyan@msib.gov.am էլեկտրոնային փոստով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
3) կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
4) արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
6) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.
7) համառոտ CV:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր' բացի շաբաթ և կիրակի օրերից՝ ժամը 09:30-12:30-ը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Շուկայի վերահսկողության տեսչական մարմին /ք.Երևան, Կոմիտաս 49/2, հեռ. +37460680212, էլ. փոստ' narine.hakobyan@msib.gov.am/: