Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտարարում է արտաքին մրցույթ՝ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների և թանկարժեք մետաղների վերահսկողության վարչության ավագ մասնագետի (պաշտոնի անձնագիր 69-27.3-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների և թանկարժեք մետաղների վերահսկողության վարչության ավագ մասնագետի (պաշտոնի անձնագիր 69-27.3-Մ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց' https://cso.gov.am/internal-external-competitions հղումով' քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը ՝
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10:30-ին, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2024 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:30-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 221,312 ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
(էջեր՝ 73, 74, 75, 94, 95, 245, 246, 247, 248, 249, 250, 267, 273, 276, 279)
(1. Տեքստային խմբագրիչներ, §1.2, 1. Տեքստային խմբագրիչներ, §1.5, 1. Տեքստային խմբագրիչներ, §1.3, 2. Համակարգչային հմտություններ, §2.2, 6. Էլեկտրոնային աղյուսակներ)
«Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ 3, 5,7,8,13)
«Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 1, 2, 3, 4, 6, 7, 8, 17, 18, 25, 26, 27, 28, 28.1, 28.2, 28.3)
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 2, 3, 5, 6)
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 2.1, 4, 6, 7)
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 6,9,10)
(Հոդվածներ՝ 5, 6, 13, 40, 51, 64, 73, 121, 146)
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի օգոստոսի 19-ը:
Լրացուցիչ հարցերի համար՝ էլեկտրոնային հասցե՝ hermine.gasparyan@gov.am, հեռ. 010 51 57 56