Հարգելի՛ քաղաքացիներ և տնտեսվարողներ, ելնելով այն հանգամանքից, որ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքը, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը նախաձեռնել և իրականացնում է լայնամասշտաբ իրազեկում-հանդիպումներ ՀՀ մարզերում և Երևան քաղաքում զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց շրջանում:
Հանդիպումներ տեղի ունեցան համապատասխանաբար Տավուշի և Լոռու մարզերի տնտեսվարող սուբյեկտների հետ:
Անդրադարձ կատարվեց ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխություններին, վերահսկողության մեխանիզմներին:
Քննարկման արդյունքում նշված ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողները հնարավորություն ունեցան տեղեկանալ «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտավորությունների մասին, բարձրացնել իրենց հուզող հարցեր: