️2024 թվականի հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը: Նիստը նախագահում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էին տեսչական մարմնի ընթացիկ և առաջիկա գործունեությանն առնչվող հարցեր, որոնց վերաբերյալ զեկուցեց և տեղեկատվություն ներկայացրեց տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը:
Կառավարման խորհուրդը հաստատեց Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի 2024 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների կատարողականի գնահատման վերաբերյալ հաշվետվությունները, ինչպես նաև դրական դիրքորոշում հայտնեց կառավարման խորհրդի չորս անդամների պաշտոնավարման ժամկետները երկարաձգելուն: