Հարգելի՛ քաղաքացիներ, վարորդներ․
Տեղեկացնում ենք, որ Մաքսային միության՝ «Որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջներ» ԵԱՏՄ ՏԿ 𝟎𝟑𝟔/𝟐𝟎𝟏𝟔 կանոնակարգի համաձայն գոյություն ունի հեղուկացված ածխաջրածնային գազի երկու տեսակ.
Կոմունալ-կենցաղային և արտադրական սպառման համար օգտագործվող։
Ավտոմոբիլային տրանսպորտի համար որպես շարժիչային վառելիք օգտագործվող:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վարորդներին հորդորում է՝ ավտոմեքենաները լիցքավորելիս ուշադրություն դարձնել մակնշմանը, որպեսզի գնեք որպես շարժիչային վառելիք օգտագործվող ավելի որակյալ հեղուկ գազ: