2024 թվականի նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը, որը նախագահում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էին Տեսչական մարմնի 2025 թվականի ստուգումների տարեկան ծրագիրը, 2025 թվականի գործունեության տարեկան և 2025 թվականի որակի ապահովման վարչության տարեկան գործունեության ծրագրերը։
Օրակարգային հարցերի վերաբերյալ զեկուցեց և տեղեկատվություն ներկայացրեց Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը։
Կառավարման խորհուրդը հավանություն տվեց քննարկված բոլոր հարցերին, որոնք հաստատվեցին միաձայն քվեարկությամբ։