Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հիմնական նպատակն է աջակցել տնտեսվարողներին՝ իրազեկելով օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ։ Այդ նպատակով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն ու տեղակալ Արթուր Մկրտչյանն այցելել են «Հոմպլեքս Հիպեր Մոլ»:
Տնտեսվարողին տեղեկացվել են իր ոլորտում գործող օրենսդրական կարգավորումները, որպեսզի գործունեությունն իրականացվի ՀՀ գործող օրենսդրության շրջանակներում՝ ապահովելով թափանցիկություն և գործունության օրինական իրականացում:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը պատրաստակամություն է հայտնել տնտեսվարող սուբյեկտին անհրաժեշտության դեպքում տրամադրել համապատասխան խորհրդատվություն: