Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտարարում է արտաքին մրցույթ՝ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի նմուշառման, լաբորատոր փորձարկումների և չափումների վարչության գլխավոր մասնագետի (պաշտոնի անձնագիր 69-27.4.2-Մ2-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի նմուշառման, լաբորատոր փորձարկումների և չափումների վարչության գլխավոր մասնագետի (պաշտոնի անձնագիր 69-27.4.2-Մ2-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց' https://cso.gov.am/internal-external-competitions/13855/view հղումով' քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը ՝
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2025 թվականի սեպտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2025 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 267072 ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից
ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ
ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով) (Հոդվածներ՝ 1, 2, 5, 6, 8, 10, 14, 15, 17, 21, 25, 27, 31, 32, 34, 35, 36, 38, 40, 41, 44, 46-49, 54, 57, 66, 85, 89, 90, 96, 99, 100, 103, 104, 109, 112, 113, 118, 119, 123, 124, 136, 142, 144, 146, 147, 149-153, 159, 160, 163, 182, 185, 195, 198, 199)
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք (Հոդվածներ՝ 4-7, 20-27)
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք (Հոդվաձներ՝ 3-15, 18-23, 27․1, 28-34, 44, 53)
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք խումբ (Հոդվածներ՝ 2, 6, 7, 10, 11, 17, 20-24, 28, 30-36, 38)
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եվ անցկացման մասին» օրենք (հոդվածներ՝ 1-10)
«Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենք» ՀՀ օրենք (հոդվածներ՝ 2-7, 14-17, 21-23, 26, 37, 42,43)
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք (Հոդվածներ 19,20,53,71,88)
«Լիցենզավորման մասին » ՀՀ օրենք (Հոդվածներ՝ 3, 4, 5, 17, 19)
«Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենք (Հոդվածներ 3, 5,7,8,13)
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումնների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենք
«Հավատարմագրման մասին» ՀՀ օրենք
Կոմպետենցիաները տես պաշտոնի անձնագրում:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի օգոստոսի 29-ը:
Լրացուցիչ հարցերի համար՝ էլեկտրոնային հասցե՝ lilit.badalyan@gov.am , հեռ. 010 515-670