Հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ը ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի գլխավորած պատվիրակությունը, ինչպես նաև ՀՀ Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Ֆուջեյրա քաղաքի քաղաքապետարանի գլխավոր տնօրեն՝ Մուհամեդ Սայֆ Ալաֆհամի հրավերով գտնվում էին ԱՄԷ Ֆուջեյրա քաղաքում՝ մասնակցելու Ֆուջեյրայի միջազգային հանքարդյունաբերական 10-րդ համաժողովին, ինչպես նաև Ֆուջեյրայի քաղաքապետարանի ոչ պարենային ապրանքների վերահսկողություն իրականացնող վարչության աշխատակիցների հետ հանդիպում-քննարկմանը։
Միջոցառումները իրականացվեցին Բարձրագույն խորհրդի անդամ, Նորին Մեծություն Շեյխ Համադ բին Մոհամմեդ Ալ Շարկիի՝ Ֆուջեյրայի էմիրության կառավարիչի հովանու ներքո։
Ֆուջեյրայի քաղաքապետարանում քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են արհեստական բանականության և օնլայն առևտրի վերահսկողության մարտահրավերները, ինչպես նաև դրանց վերահսկման մեխանիզմների մշակման կարևորությունը՝ շուկայում վերահսկողություն իրականացնող մարմինների համար։
Ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագա համագործակցության ամրապնդման ուղղությամբ, ինչպես նաև կարևորվեց համատեղ ջանքերն ուղղել 2024թ․ հոկտեմբերի 29-ին Ֆուջեյրայում տեսչական մարմնի ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների զարգացմանը, որը նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին։
------------------------------------------------------------------
From October 27 to November 2, a delegation led by Mr. Armen Kotolyan, Head of the Market Surveillance Inspection Body of the Republic of Armenia and Mr. Petros Martirosyan, Head of the Inspection Bodies’ Coordination Bureau of the Republic of Armenia, visited Fujairah, United Arab Emirates (hereinafter – UAE) at the invitation of H.E. Mr. Mohamed Saif Al Afkham, Director General of the Fujairah Municipality.
The purpose of the visit was to participate in the 10th Fujairah International Mining Conference and to hold a meeting with the staff of the Department of Non-Food Product Surveillance of the Fujairah Municipality.
The events were held under the patronage of His Highness Sheikh Hamad bin Mohammed Al Sharqi, Member of the Supreme Council and Ruler of the Emirate of Fujairah.
During the meeting at the Fujairah Municipality, discussed topics included the challenges of applying artificial intelligence and online trade surveillance, as well as the importance of developing effective control mechanisms for market surveillance authorities.
As a result, an agreement was achieved to further strengthen cooperation and jointly work toward the development of the arrangements established during the meeting held in Fujairah on October 29, 2024, which will serve as a new impetus for advancing bilateral relations.