«ԿԱՐԼԵՆ ՄԻՐԱՔՅԱՆ ՍԱՄՍՈՆԻ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորման դեպք
11, փետրվարի 2026
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «ԿԱՐԼԵՆ ՄԻՐԱՔՅԱՆ ՍԱՄՍՈՆԻ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Անդրանիկ 56/9)։
Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է թերլիցքավորում․ կասեցվել է թերլիցքավորմամբ շահագործվող վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։ Հայտնաբերված խախտման համար տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։