ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում հեղուկացված ածխաջրածնային գազի և բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «ԱՄՌԵԿՈ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Արմավիրի մարզ, ք․ Արմավիր, Երևանյան փողոց, 53/20) հայտնաբերվել են խախտումներ։
Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է լցակայանի գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
Արձանագրված իրավախախտումների համար տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։