Վարչապետի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի չափագիտական կանոնների և նորմերի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր 69-27.3-Մ2-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:
Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի չափագիտական կանոնների և նորմերի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր 69-27.3-Մ2-5) պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի չափագիտական կանոնների և նորմերի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր 69-27.3-Մ2-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ վարչապետի աշխատակազմ (ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
7. համառոտ CV (ըստ ցանկության):
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 9-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 09:00-ից 13:00-ը և 14:00-ից 15:00-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի հունվարի 25-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի հունվարի 27-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 212 309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
«Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենք.
Հոդվածներ՝ 10-27
http://www.irtek.am/views/act.aspx?aid=64192
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 1-10
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150124
«Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 5-10
http://www.irtek.am/views/act.aspx?aid=78710
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ., էջեր՝ 74, 94, 240-250
http://parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2012, 1. Տեքստային խմբագրիչներ, §1.2, 1. Տեքստային խմբագրիչներ, §1.5, 1. Տեքստային խմբագրիչներ, §1.3, 2. Համակարգչային հմտություններ, §2.2, 6. Էլեկտրոնային աղյուսակներ
http://fliphtml5.com/fumf/egdx
Ռուսաց լեզվի թեստային առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՖԻԼԻՆ, 2014. Մաս 3, էջեր 38-40, 164-165, 185
http://www.atc.am/files/shtemaranner/2015-2016/Russian_3.pdf
Ռուսաց լեզվի թեստային առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՖԻԼԻՆ, 2016. Մաս 2, էջեր 16-20, 24
http://www.atc.am/files/shtemaranner/2015-2016/Russian_2.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (հասցե' ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1), հեռախոսահամար՝ +374 10 515 756, էլեկտրոնային փոստի հասցե՝ hermine.gasparyan@gov.am):